Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կալիումի և աղի օգտագործումը նվազեցնում են կաթվածների հավանականությունը

Կալիումի և աղի օգտագործումը նվազեցնում են կաթվածների հավանականությունը
27.04.2013 | 15:08

Լոնդոնի կայսերական քոլեջի աշխատակիցները հանգել են այն եզրակացության, որ սննդի մեջ կալիումի օգտագործման ավելացումն ու աղի օգտագործման քչացումը նվազեցնում են կաթվածների հավանականությունը:
Փորձագետները վերլուծել են 128 հազար կամավորների մասնակցությամբ անցկացված 22 վերահսկվող և 11 հասարակ հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կալիումով հագեցած մրգերի և բանջարեղենի պարբերաբար օգտագործումը դրականորեն է ազդում մարդու առողջության վրա (տեղի է ունենում այլընտրանքային ճնշման նվազեցում և կաթվածի հավանականությունն իջնում է 24 տոկոսով): Միաժամանակ, եթե զուգահեռաբար քչացվի նաև աղի կիրառումը, կուժեղանան դրական արդունքները:
Գիտնականանները նաև նախազգուշացրել են, որ այս ամենին զուգահեռ կալիումը կարող է բացասական ազդեցություն ունենալ երիկամների աշխատանքի և օրագնիզմում հորմոնների արտադրման վրա: Ուստի մասնագետները առաջարկել են օրական 4 գրամից ավել կալիում չօգտագործել, իսկ աղն օրական օգտագործել 5 գրամ: Ընդ որում, լավագույն արդյունք կարելի է ակնկալել այս երկու նյութերի համադրումից:

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ